Մենք այսօր այստեղ ենք՝ ցույց տալու, որ մենք էլ ենք համախմբվել Հայաստանի համար կարևոր օրակարգի շուրջ։ Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երգիչ Արսեն Գրիգորյանը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ընդառաջ։
Գրիգորյանը պարզաբանել է, որ օրակարգը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, Սահմանադրությանը, արտաքին ճնշումների դեմ պայքարին և Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությանը։ Նա գոհունակություն է հայտնել այդ օրակարգի շուրջ համախմբված ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ նախորդ օրը կայացած հանդիպման առնչությամբ։ «Կարծում եմ՝ սա պետք է ավելի շուտ տեղի ունենար», — նշել է երգիչը։
Նրա խոսքով՝ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները թևաթափ լինելու առիթ չեն տալիս, նույնիսկ եթե ինչ-որ բան չի ստացվում։ «Սա կարևորագույն գործ է, որով պետք է զբաղվի մեզանից յուրաքանչյուրը։ Մենք չպետք է նահանջենք պայքարից, նույնիսկ եթե ինչ-որ բան չի ստացվում։ Հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ պայքարի մեջ է», — ընդգծել է Արսեն Գրիգորյանը։











