Ընդդիմությունը, անկասկած, աշխատելու տեղ ունի։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի ընկրկի իր նկատմամբ գործադրվող ճնշումների ներքո։

«Մենք չենք վախենում սպառնալիքներից։ Դուք գիտեք, որ «Ուժեղ Հայաստանը», թերևս, Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը ենթարկվում է նման լայնածավալ հետապնդումների։ Եվ դա տեղի է ունեցել ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո։ Դա մեզ, ինչպես տեսնում եք, չի կանգնեցրել։ Եվ կրկնում եմ՝ մենք վճռական ենք տրամադրված», - ասել է պատգամավորը։