Ընդդիմության նկատմամբ գործադրվող ճնշումն ուղղված է Հայաստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Սահմանադրության հաստատմանը։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
Այնուամենայնիվ, պատգամավորը վստահություն է հայտնել, որ Ալիևի և Հայաստանում գործող իշխանության ծրագրերին վիճակված չէ իրականանալ։
«Հաջողությունը մեր կողմն է լինելու, քանի որ մենք շատ հստակ պահանջ ունենք։ Մենք պետք է «ոչ» ասենք «Ալիևի Սահմանադրությանը» և «այո»՝ Հայաստանի Հանրապետության անկախության պահպանմանը», - ասել է Գևորգյանը։











