Մոսկվայում և Մոսկվայի մարզում նոյեմբերի 7-ի երեկոյից մինչև նոյեմբերի 8-ի առավոտը մերկասառույցի պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ հիդրոօդերևութաբանական կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն՝ նախազգուշացումը կգործի շաբաթ օրը՝ ժամը 21:00-ից մինչև կիրակի՝ ժամը 09:00-ը։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ գիշերը և առավոտյան տեղ-տեղ հնարավոր է նաև եղյամ։

























