Վանաձոր–Ապարան ավտոճանապարհին և Ապարանի տարածաշրջանում տեղացող ձյան պատճառով երթևեկությունը դժվարացել է, ինչի հետևանքով նկատվում են բեռնատարների կուտակումներ և տրանսպորտային միջոցների արգելափակումներ:

Տեսացխիկը ֆիքսել է, որ բազմաթիվ բեռնատարներ կանգնած են ճանապարհին և խցանում են ստեղծել։

Հանրապետության բարձրադիր գոտիներում, այդ թվում՝ Ապարանի և Լոռու տարածաշրջանների լեռնանցքներում, ձմեռային եղանակային պայմանների պատճառով ծանրաքաշ և կցորդիչով բեռնատարների համար երթևեկությունը պարբերաբար սահմանափակվում կամ ժամանակավորապես փակվում է: Ճանապարհները սպասարկող ընկերությունները ՆԳՆ Փրկարար ծառայության հետ համատեղ իրականացնում են մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ, ինչպես նաև օգնություն են ցուցաբերում արգելափակման մեջ հայտնված վարորդներին: