Հայաստանի ֆինանսական շուկայում երկրորդ օրն անընդմեջ ամերիկյան դոլարի փոխարժեքն իջնում է հայկական դրամի նկատմամբ: Ամենայն հավանականությամբ` դա տեղի է ունենում ՀՀ կենտրոնական բանկի միջամտության արդյունքում: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մայիսի 30-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.64 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.16 %-ով կամ 0.67 կետով:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 4.5 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում նկատվում է ոչ թե փոխարժեքի փոփոխություն, այլ կայունացում: Փոխանակման կետերը դոլար գնում են հիմնականում 404 կամ 405 դրամով, վաճառում 407 կամ 408 դրամով: Ըստ երեւույթին` ֆինանսական շուկայում սպասումներ չկան, որ հաջորդող օրերին դոլարը կշարունակի թուլանալ: