Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումայի բաց անդրավարտիքով նկարը կհանվի Յոհաննեսբուրգի ցուցադրությունից : Պատկերասրահը համաձայնել է գնալ զիջումների այն բանից հետո, երբ կառավարող Աֆրիկական ազգային կոնգրեսը քննադատել էր կտավը` այն համարելով գռեհիկ եւ նախագահի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում:

Ինքը` Զուման, սպառնացել էր դատի տալ պատկերասրահին, եթե վերջինս չհաներ այն ցուցադրությունից, ինչպես նաեւ կայքից, հաղորդում է  BBC-ին:

Զուման, ով չորս կին ունի, հայտարարել էր, թե կտավում ինքը ներկայացված է որպես կանմոլ: Մայիսի  29-ին նկարը վանդալային հարձակման էր ենթարկվել: Պատկերասրահի ներկայացուցիչները հայտարարել էին, որ հեղինակ Բրետ Մյուրեյը հիասթափված է, որ իր գործը վնասել են: Նկարիչը Զումային հագուստով է պատկերել, սակայն «բացել է» անդրավարտիքը եւ մերկացրել առնանդամը: