Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ֆեյսբուքյան իր էջի մեկնաբանությունների բաժնում արձագանքել է հայ լրագրող, քաղաքագետ Ամասիա Հովհաննիսյանին գրելով՝ «Հետո քաչալ Պետո...»։
Նշենք, որ ՀՌՀ-ն երեկ անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած միջադեպին, քննադատելով դեպքը, Ամասիա Հովհաննիսյանը մեկնաբանել է. «Հա, հետո՞», որպես արձագանք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պատասխանել էր՝ «Հետո քաչալ Պետո...»։
Մի քանի ժամ անց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հեռացրել է իր մեկնաբանությունը։





























