NEWS.am-ի հավաստի տեղեկություններով, Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ է նշանակվել Ռաֆիկ Զաքարյանը:

Նա մինչ այդ զբաղեցնում էր ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 25-ին, Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ Գագիկ Ավետիսյանին:

Գնդապետ Գագիկ Ավետիսյանին տեղափոխել են կադրերի ռեզերվ: