Ըստ իս՝ բոլորն էլ քիչ թե շատ հասկանում են, թե ինչպիսին կլինեն ուկրաինական հարցի վերջնական կարգավորման ուրվագծերը։ Այդ մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման շրջանակում հայտարարել է ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի՝ Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Թոմաս Գրեհեմը։
«Ակնհայտ է, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, որ շփման գիծը կդառնա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գիծը, որ եթե Ռուսաստանը չկարողանա գրավել Դոնբասի մնացած մասը, ապա Ուկրաինան այն առանց մարտի չի հանձնի։ Ընդ որում՝ բոլոր հարցերի շուրջ պայմանավորվելը բարդ կլինի։
Միևնույն ժամանակ, ընթանում է բավականին ակտիվ դիվանագիտություն, և եթե դա արդյունք չտա, պատերազմը կշարունակվի։ Իսկ ըստ տեղեկությեւնների արտահոսքի՝ ռուսական կողմից զոհվել է ավելի քան 500 հազար զինվոր։ Դա Ռուսաստանի համար հսկայական կորուստ է»,- նշել է նա։
Ըստ փորձագետի՝ գլխավոր հարցն անվտանգության հարցն է՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և Ռուսաստանի անվտանգության երաշխիքները։
«Դա այն է, ինչ կոնկրետ քննարկվում է փակ դռների հետևում և՛ Մոսկվայում, և՛ Կիևում, և՛ այլ վայրերում։ Կարևոր է նաև քննարկել տարածքային հարցը՝ հաշվի առնելով այն հսկայական նշանակությունը, որը Պուտինը տալիս է Դոնբասին»,- հավելել է նա։
Քաղաքագետն անորոշ է անվանել այն հարցը, թե ինչ թեմաներ են քննարկվել Անքորիջում՝ Պուտինի և Թրամփի միջև։
«Չնայած նրան, որ Մոսկվայում մշտապես պնդում են, թե ինչ-որ փոխզիջումներ են ձեռք բերվել, Վաշինգտոնում ասում են, որ ոչ մի համաձայնություն, ոչ մի փոխզիջում ձեռք չի բերվել։
Անքորիջում ավելի քան մեկ տարի առաջ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նշել էր, որ այնտեղ մենք համաձայնեցրել ենք որոշ հարցեր, բայց մնում է ևս մեկ կամ երկու խոշոր հարց, որոնք ստիպված կլինենք հետագայում քննարկել։
Ուստի ինձ թվում է՝ իրականում ուկրաինական հարցի կարգավորման շուրջ ոչ մի պայմանավորվածություն չի եղել։ Հետևաբար, բանակցությունները շարունակվում են, քանի դեռ իրական փոխզիջումներ ձեռք չեն բերվել։ Կարծում եմ՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ Մոսկվան կընդունի, որ շփման գիծը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանազատման գիծ կդառնա, որ Ուկրաինան իրավունք ունի ստանալու լուրջ անվտանգության երաշխիքներ Եվրոպայից՝ նրա փոխարեն, որ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- պարզաբանել է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ Կիևի և Եվրոպայի դիրքորոշումները, մի կողմից, և Մոսկվայի դիրքորոշումը, մյուս կողմից, չեն համընկնում. Ուկրաինան պնդում է, որ նախ հաստատվի կրակի դադարեցման ռեժիմ և միայն դրանից հետո տեղի ունենա լուրջ խնդիրների քննարկում։ «Բայց դա չի լինի։ Բանակցությունները և ռազմական գործողությունները նման հակամարտություններում սովորաբար ընթանում են միաժամանակ։
Մյուս կողմից՝ Մոսկվայի դիրքորոշումը, որը հանգում է նրան, որ պետք է կարգավորել բոլոր հարցերը, պայմանավորվել խաղաղության շուրջ ամբողջ եվրոպական մայրցամաքում, նույնպես կենսունակ չէ, որովհետև այդ բոլոր հարցերի կարգավորման համար հսկայական ուժեր և ժամանակ կպահանջվեն։ Մոսկվայի դիրքորոշումը անվերջ պատերազմի բաղադրատոմս է։ Ինձ թվում է՝ այժմ անհրաժեշտ է պայմանավորվել այսպես կոչված շրջանակային համաձայնագրի շուրջ, համաձայնեցնել հակամարտության վերջնական կարգավորման սկզբունքներն ու պարամետրերը, դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ հետո սկսել լուրջ խոսակցություններ, որոնք կարող են տևել ամիսներ կամ տարիներ»,- հավելել է նա։
ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև հանդիպումը պատմական չէր։ Լավ է, որ երեք խոշոր միջուկային տերությունների ղեկավարները նստել և խոսել են։ Դա դրական է։ Աշխարհը միշտ շատ ավելի վտանգավոր վիճակում է, երբ նման ղեկավարների միջև ոչ մի լուրջ շփում չկա։
Մյուս կողմից՝ հանդիպումը շատ կարճ էր, իսկ ամփոփիչ հռչակագիրը՝ բավականին բանալ, դրանում ոչ մի կոնկրետ բովանդակություն չկար, ուստի՝ չնայած հանդիպմանը, մենք չգիտենք, թե ինչպես կլինի հետագայում։
Ակնհայտ է, որ կողմերն ունեն հակադիր դիրքորոշումներ մի շարք հարցերի շուրջ։ Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, թե դա «Յալթա-2» էր։ Պուտինի համար այդհանդիպումը դարձավ հզոր ազդանշան, որ Ռուսաստանը նստած էր երկու գերտերությունների հետ նույն սեղանի շուրջ։ Դա հեղինակավոր է նրա համար։ Թրամփի համար նման հանդիպումը նույնպես հսկայական խորհրդանշական նշանակություն ուներ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո։ Չինաստանի համար դա կարևոր էր իրեն որպես գլոբալ տերություն դիրքավորելու տեսանկյունից։ Ընդ որում՝ այս համաժողովում չկային ակնհայտ հաղթողներ։
Պուտինը բախվում է հսկայական խնդրի Ուկրաինայում, իրանական հակամարտությունը չի ավարտվում։ Եվ Չինաստանն ունի լուրջ ներտնտեսական խնդիրներ։ Ուստի դա հաղթողների համաժողով չէր։
Չնայած նրան, որ ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը գերտերություններ են, նրանց և մյուս երկրների միջև եղած խզումն այնքան մեծ չէ, որքան 80 տարի առաջ էր։ Այսպես կոչված միջին տերությունները՝ Եվրոպան, Հնդկաստանը, Բրազիլիան և մյուսները, նույնպես ունեն սեփական խոսքը՝ ազդեցություն գործելով գործընթացների վրա։
Հետևաբար, Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս փուլում չեն կարող միմյանց միջև որոշել աշխարհի ճակատագիրը։ Աշխարհը դարձել է շատ ավելի բարդ, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին էր։
Նա նկատել է, որ Ուկրաինայի հարցով այժմ ընթանում է բավականին ակտիվ դիվանագիտություն, որին փորձում է միանալ նաև Եվրոպան։
«Դա լավ է, որովհետև եվրոպական անվտանգության հարցը լուծել առանց Եվրոպայի մասնակցության պարզապես անհնար է։ Դա ընդունված է և՛ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում, և՛ Կիևում։ Միևնույն ժամանակ խնդիրները շատ են, Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումների միջև եղած անդունդը բավականին մեծ է, էլ չենք խոսում եվրոպական անվտանգության ապագա համակարգի շուրջ Ռուսաստանի և Եվրոպայի միջև եղած տարաձայնությունների մասին։ Կարծում եմ՝ Եվրոպան հիանալի հասկանում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև Ռուսաստանի շահերը։ Հարցը միայն այն է, թե ինչ չափով և ինչ կերպ»,- ընդգծել է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև հանդիպումը պատմական չէր։
«Լավ է, որ երեք խոշոր միջուկային տերությունների ղեկավարները նստել և խոսել են։ Սա դրական է։ Աշխարհը միշտ շատ ավելի վտանգավոր վիճակում է գտնվում, երբ նման ղեկավարների միջև ոչ մի լուրջ շփում չկա։
Մյուս կողմից՝ հանդիպումը շատ կարճ էր, իսկ ամփոփիչ հռչակագիրը՝ բավականին սովորական, դրանում ոչ մի կոնկրետ բովանդակություն չկար, ուստի՝ չնայած հանդիպմանը, մենք չգիտենք, թե ինչպես կլինի հետագայում։











