ԵՄ-ն Հարավային Կովկասը կարեւոր միջանցք է համարում: Այդ մասին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Լեֆորը հայտարարել է հունիսի 1-ին Երեւանի պետհամալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնում պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:
Ընդ որում, դեսպանն առաջին հերթին ընդգծել է նման միջանցքի կարեւորությունը էներգակիրների տեղափոխման համար: Միեւնույն ժամանակ նա շտապել է ասել, որ Եվրոպայի գերակա ձգտումն է տարածաշրջանում պատերազմի վտանգի կանխումը:
«Նոր պատերազմն աղետ կլիներ Հայաստանի եւ Ադրբեջանի համար, նաեւ Վրաստանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի»,- ընդգծել է Լեֆորը` հավելելով, որ կոնֆլիկտային գոտիներն առանց այդ էլ շատ են: «ԵՄ-ն մրցակցության չի ձգտում, մենք քաղաքակրթությունների կապի օգտին են, իսկ ձգձգված հակամարտությունները խանգարում են այդ միավորմանը»,- ասել է նա:




























