ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է հյուսիս` Նորվեգիա, որպեսզի ընդգծի ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը Արկտիկայում: Նա հետազոտական նավով մեկնել է նորվեգական Տրոմսե քաղաքը, որը գտնվում է Հյուսիսային Բեւեռային շրջանից այն կաղմ:

Մեկնելուց առաջ Օսլոյում Քլինթոնը հայտարարել է, որ Արկտիկան աշխարհաքաղաքական տեսանկյունից կշարունակի մնալ ավելի կարեւոր տարածաշրջան, քանի որ երկրները մրցակցելու են պաշարների համար, հաղորդում է BBC-ին:

Պետքարտուղարը համագործակցության կոչ է արել հիմնական երկրներին, որոնք տարածքներ ունեն Արկտիկայում` Ռուսաստանին, Կանադային եւ Նորվեգիային, որպեսզի նրանք ապահովեն տարածաշրջանի զարգացումը` չվնասելով նրա բնությանը:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով` Արկտիկայում է գտնվում աշխարհի նավթային պաշարի 13տոկոսը եւ բնական գազի` 30 տոկոսը: Այդ պաշարները վերջին տարիներին հասանելի են դառնում գլոբալ տաքացման արդյունքում արկտիկական սառուցների հալվելու պատճառով, նշում է Reuters-ը: