Այսօր` հուլիսի 2-ին, Առողջ սնվելու օրն է: Այս տոնը դեռ պաշտոնական չէ, այն նախաձեռնել են նիհարողների համար սոցիալական ցանցի մասնակիցների մի խումբ:

Գաղափարը ծնվել է  որպես յուրօրինակ պատասխան ամերիկյան «Ազգային օրվա», երբ կարելի է ուտել այն ամենն, ինչ ցանկանաս»: Ի հակակշիռ այդ օրվան էր առաջ է քաշվել «Սննդում ավելորդություններից հրաժարվելու օրը»:

Այդ օրը, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ավելի լավ կազմվածք ունենալ, սակայն դեռ չեն սկաել իրականություն դարձնել իրենց երազանքը, կարող են սկսել իրենց ճանապարհը դեպի կատարելություն, գրում է argumenti.ru- ն:

Գաղտնիք չէ, որ ավելորդ քաշով մարդկանց թիվը տարեց տարի ավելանում է: Հաճախ մենք ուտում ենք, որ թե այն պատճառով, որ քաղցած ենք, այլ` քանի որ չենք կարողանում սթրեսային իրավիճակից դուրս գալու ավելի լավ միջոց գտնել: Այդ ամենն ամենաանբարենպաստ կերպով է անդրադառնում առողջության վրա: