Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահը ստորագրել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2011 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքը, ինչպես նաեւ «Զինապարտության մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները: