Հայաստանի հանրապետական կուսակցությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Սարգսյանի թեկնածությունը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում առաջարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գործադիր մարմինը, ապա ՀՀԿ խորհուրդը միաձայն կողմ են քվեարկել:

Ապագա նախարարների հարցը քննարկվելու է ՀՀԿ Գործադիր մարմնի հետագա նիստերում:

Նշենք, որ մայիսի 31-ին կառավարությունը հրաժարական էր տվել նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստի օրը: