Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, այսօր հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, այսօր` հունիսի 2-ին կայացել է ՀՀԿ Գորմադիր մարմնի եւ խորհրդի նիստ, որտեղ միաձայն որոշում է կայացվել վարչապետի պաշտոնում առաջադրել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը:




























