Հայաստանում պետք է ստեղծել արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարություն: Այդ մասին այսօր` հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով` դրանով նոր կառավարությունը պետք է տարբերվի նախորդներից; Նոր նախարարությունը, ըստ Վ. Սաֆարյանի, պետք է միջոցներ հայթայթի եւ էժան վարկեր հատկացնի տնտեսությանը; Որպես զարգացման առաջնային ուղղություններ նա առանձնացրեց գունավոր մետալուրգիան, սեւ մետալուրգիան եւ քիմիական արդյունաբերությունը: Մասնավորապես` Սյունիքում հարկավոր է հիմնել նոր պղնձաձուլարան, որպեսզի Հայաստանը պղնձի խտանյութի (պղնձի 26-27% պարունակությամբ) փոխարեն արտահանի սեւ պղինձ (պղնձի 92% պարունակությամբ) կամ կատոդային (մաքուր) պղինձ:

Ըստ Վ. Սաֆարյանի` Արժութային միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տրամադրած վարկերը չեն ուղղվում դեպի տնտեսություն, այլ որպես պարտքային բեռ ծանրանում են Հայաստանի վրա: