«Արեւելյան գործընկերության» շրջանակներում առաջին ոչ պաշտոնական հանդիպումը ընթանում է հունիսի 5-ին, Քիշնեւում: Նման երկխոսության նախաձեռնությունը մայիսին առաջ են քաշել Եվրահանձնաժողովն ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը:
Հանդիպմանը քննարկելու են մասնակից-երկրներում բարեփոխումների ընթացքը Վարշավայի գագաթնաժողովից հետո, 2013թ. կայանալիք գագաթնաժողովի նախօրեին համագործակցության եւ երկխոսության ամրապնդման հնարավորությունները:
Հանդիպմանը սպասվում է Եվրոպական քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մասնակցությունը: Գագաթնաժողովին մասնակցում են Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:




























