Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը Բելգիա կատարած այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենզին: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետական եւ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունների միջեւ հաստատված երկկողմ համագործակցությունը:

ԵԺԿ նախագահը մեկ անգամ եւս շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` խորհրդարանական ընտրություններում Հայաստանի hանրապետական կուսակցության տարած հաղթանակի առթիվ:

Տիգրան Սարգսյանն ասել է. «Հայաստանի իշխանությունները մեծապես շահագրգռված են եւ լի են վճռականությամբ մինչ 2013 թվականի նախագահական ընտրությունները վերացնելու արձանագրված ընտրական թերությունները»:  

ՀՀ վարչապետը եւ Ուիլֆրիդ Մարթենզն անդրադարձել են նաեւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանն ու առաջիկա համատեղ ծրագրերին, մեր երկրում իրականացվող բաեփոխումներին: 

Զրուցակիցները  պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս  խորացնել ու ամրապնդել երկկողմ կապերը եւ գործակցությունը: