Բուլղար հնագետները Սոզոպոլ քաղաքի Նիկոլայ Հրաշագործի եկեղեցու մոտ երկու «վամպիրների» կմախքներ են գտել, հաղորդում է բուլղարական «Ֆոկուս» գործակալությունը:
Ազգային պատմական թանգարանի տնօրեն Բոժիդար Դիմիտրովը պատմել է, որ 13-14 դարերի շինությունների պեղումների ժամանակ 70 մարդու մնացորդներ են գտել, որոնցից երկուսը երկաթե ցցերով են եղել:
Ոչ մի այլ առարկաներ կմախների մոտ չի հայտնաբերվել, թերեւս, այն պատճառով, որ քրիստոնեության մեջ համարվում է, որ մարդն այս աշխարհ է գալիս մերկ եւ հեռանում է մերկ: Որեւէ գրություն եւս չի հայտնաբերվել, սակայն գիտնականը կարծում է, որ դրանք հայտնի մարդկանց մնացորդներ են:
Այն, որ երկու կմախքների կրծքավանդակին երկաթե ցցեր են եղել, խոսում է այն մասին, որ ժամանակակիցները նրանց վամպիր են համարել:



























