Տիգրան Սարգսյանի վարչապետի պաշտոնում վերանշանակումը որեւէ էական հետեւանքներ չի թողնի տնտեսական եւ քաղաքական համակարգի վրա: Այդ մասին, այսօր` հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բակի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Նորմալ եմ վերաբերում Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելուն, սակայն քաղաքական կյանքի որակը դրանից չփոխվեց»,- ասաց Բ. Ասատրյանը: Նրա խոսքով` Հայաստանի տնտեսական դժբախտությունների պատճառն այն քաղաքական համակարգն է, որը ձեւավորվել է վերջին 4 տարիներին: «Այդ համակարգի պատճառով անցյալ տարի 50 հազ. մարդ հեռացավ երկրից, 50 հազար էլ այս տարի կհեռանա»,- կանխատեսեց Բ. Ասատրյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի