Քալիֆորնիայում 91 տարեկան հասակում մահացել է ամերիկյան գրող, գիտական ֆանտաստիկայի դասական Ռեյ Բրեդբերին: Այդ մասին հաղորդում է AP-ն` վկայակոչելով գրողի դստեր հաղորդագրությունը:
Գրողը ծնվել է 1920թ. օգոստոսի 22-ին, Իլլինոյսի Ուոքիգան քաղաքում:
Նրա առաջին հաջողությունը պատմվածքների «Մարսյան քրոնիկա» հավաքածուն էր: Բրեդբերին բեսթսելլեր դարձած շատ գրքերի հեղինակ է:
Նա իրավամբ համարվում է լավագույն ֆանտաստ գրողներից, եղել է Օ’Հենրիի, Բենջամին Ֆրանկլինի, Ամերիկյան ակադեմիայի մրցանակակիր: 1988թ. նա արժանացել է «Գրանդմաստեր» կոչմանը:
2000թ. արժանացել էր Ազգային գրքի մրցանակին` ամերիկյան գրականության մեջ ներդրած ահռելի վաստակի համար:




























