ԱՄՆ Ինդիանա նահանգից 79-ամյա թոշակառու Էդնա Սյու Փեյթը կազինոյում տանուլ է տվել թոռան ուսման վարձը: Խաղամոլ տատիկը տարվել է 97 հազար դոլար, որոնք ապօրինի է վերցրել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Փեյթը հիմնադրամից վերցրել է գումարները եւ դրանք տանուլ տվել 2004 -2007 թթ. ընթացքում: Հաշիվը բացված է եղել նրա թոռան` Քրիստինա Սմիթի անունով: Թոշակառուն միջոցներն ստանալու թույլտվություն ունեցել է, բայց դրանք տնօրինելու իրավունք չի ունեցել:
Ներկայումս Փեյթի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ինդիանայում: Հնարավոր է, տատիկը ընդհանրապես չվերադառնա տուն` խուսափելով պատասխանատվությունից:



























