Նիգերիական լրատվամիջոցները հաղորդում են վեց մահմեդական դեռահասների մահվան մասին:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հաղորդվում է, որ նրանց վրա քրիստոնյաների զայրացած բազմություն է հարձակվել:
Հունիսի 10-ին հարձակման էր ենթարկվել երկու քրիստոնեական եկեղեցի: Ջոսում ահաբեկչությունն իրականացրել էր մահապարտը, իսկ Բիու քաղաքում եկեղեցին գնդակոծվել էր անհայտ անձանց կողմից: Մի քանի մարդ զոհվել էր, տասնյակները` վիրավորվել էին:




























