Մեծ Բրիտանիայում հրապարակվել են Հարավային բեւեռ ուղեւորված արշավախմբի անդամներից մեկի 100 տարի առաջ արված գրառումները, ով հետեւել է պինգվինների սեռական վարքին: Դոկտոր Ջորջ Մյուրեյը Լեւիքը այդ վարքն այնքան ցնցող եւ «այլասերված» է համարել, որ որոշել է չհրապարակել իր ուսումնասիրության արդյունքները: Լեւիքը նույնիսկ գրառումներ է արել հունարենով, որպեսզի դրանց մասին չիմանա անպատրաստ հասարակությունը: Գաղտնի գրառումները պատահաբար են հայտնաբերվել Լոնդոնի բնական պատմության թանգարանի արխիվում:
Ջորջ Մյուրեյ Լեւիքը 1910 թվականին եղել է Ռոբերտ Սքոթի հրամանատարությամբ Անտարկտիկա ուղեւորված հայտնի արշավախմբի անդամ:
Դոկտոր Լեւիքը անկեղծորեն ապշած է եղել, որ պինգվինների որոշ արուներ սեռական կապի մեջ են մտել արդեն սատկած էգերի հետ: Բրիտանիա վերադառնալով նա ներկայացրել է իր հետազոտության արդյունքները, սակայն այն ժամանակվա գիտական էլիտան նպատակահարմար չի գտել հրապարակել այն:
Լոնդոնի բնագիտության թանգարանի աշխատակից Դուգլաս Ռասելը պարզաբանել է, որ պինգվինների մոտ կա մի դիրք, որը գրգռում է արուների սեռական ցանկությունները եւ եթե էգը պատահաբար հայտնվում է այդ դիրքում, արուն տարբերություն չի դնում, էգը կենդանի է, թե` սատկած:




























