«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 25-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 417.96 դրամ: Նախորդ առեւտրային նստաշրջանի համեմատ (հունիսի 22) դոլարն էժանացել է 0.29%-ով կամ 1.22 կետով: Նկատենք, որ հայաստանյան փորձագետների մեծ մասը կանխատեսում է դոլարի թուլացում հուլիս-օգոստոս ամիսներին` կապված գյուղմթերքների սեզոնի եւ զբոսաշրջիկների թվի ավելացման հետ:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2.45 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը իջեցրել են դոլարի առքի փոխարժեքը մինչեւ 417 դրամ` նախկին 418 դրամի համեմատ: Դոլար կարելի է ձեռք բերել 1դոլար/419 դրամ փոխարժեքով, ինչը նախորդ օրերին գրեթե անհնար էր:
Forex միջազգային շուկայում այսօր եվրոն զգալի թուլացել է դոլարի նկատմամբ` 1 եվրոյի փոխարժեքն իջել է մինչեւ 1.2490 դոլար: Փոխարենը թանկացել է ռուսական ռուբլին` 1 դոլարն արժե 33.1693 ռուբլի` նախկին 33.5-ի համեմատ:



























