Բրիտանական Placebo ալտ-ռոք խմբի դեբյուտային ալբոմի շապիկի վրա պատկերված տղան դատարան է դիմել` «կյանքը փչացնելու» համար:
Դեյվիդ Ֆոքսը 12 տարեկան է եղել, երբ նրան լուսանկարել էին: Հիմա 28 տարեկան է եւ պնդում է, որ լուսանկարն արվել է առանց իր համաձայնության:
Նա հայտարարել է, որ ալբոմի թողարկումից հետո իրեն վիրավորել են, անգամ ստիպված է եղել թողնել դպրոցը, գրում է NEWSru.com-ը:
Placebo-ի անդամները որեւէ կերպ չեն մեկնաբանում կատարվածը, իսկ խմբի մենեջերն ասել է, որ հայցը պետք է հասցեագրել Virgin ընկերությանը, որն էլ տարածել է դեբյուտային ալբոմը:
Placebo-ի առաջին ալբոմը, որը թողարկվել էր 1996 թ-ին, մեծ հաջողություն է ունեցել: 2006թ-ին տասնամյակի կապակցությամբ թողարկել են ալբոմի նոր տարբերակը, բայց հին շապիկով:




























