Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հունիսի 27-ին հանդիպել է Կանադայի Սենատի նախագահ Նոել Կինսելլային: Այս մասին NEWS.am-ին հայտենցիօն Արտաքին գործերի նախարարությունից: Նրանց փոխանցմամբ` քննարկման հիմնական թեման հայ-կանադական միջխորհրդարանական հարաբերություններն էին, եւ երկու կողմերը գոհունակությամբ շեշտեցին դրանց բավարար մակարդակը: Դեսպան Եգանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ շնորհակալություն հայտնելով կանադական կողմին հավասարակշիռ դիրքորոշման համար։

ՀՀ դեսպանը երախտագիտություն է հայտնել Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման որոշման համար՝ նշելով, որ ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է։ Սենատի նախագահի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը, որի արդյունքն էին Ցյուրիխի արձանագրությունները,  որոնք, ցավոք, չեն հարգվում թուրքական կառավարության կողմից։