Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում կներդրվի առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտը: Այդ մասին այսօր` հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա խոսքով` պարտադիր ապահովագրությունն աստիճանաբար դուրս կմղի առողջապահական պետպատվերը:
Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ, նախ` պետական գերատեսչություններում, այնուհետ` մասնավոր հատվածում: Ա. Բաբլոյանը հավաստիացրեց, որ առողջության պարտադիր ապահովագրությունը քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի դառնա, քանի որ ապահովագրական վճարների առնվազն 70%-ը կհատկացնեն ընկերությունները (հնարավոր է` 100%-ը):
Ա. Բաբլոյանն ասաց, որ բժշկական ծառայություններն անընդհատ թանկանում են, ու առանց ապահովագրական մեխանիզմի ներդրման դրանք անհասանելի կլինեն բնակչության համար:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























