ԱՄՆ Սենատը հունիսի 29-ին, ընդհանուր նիստում հաստատել է Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հաղորդում է Turan-ը:

Բացի Մորնինգսթարից, սենատորները տասնյակ երկրներում ԱՄՆ դեսպանների են հաստատել, մասնավորապես, Բիրմայում, Գամբիայում, Նեպալում, Մոնղոլիայում, Միկրոնեզիայում, Հասարակածային Գվիեայում, Մալդիվներում, Մոզամբիկում, Սուրինամում եւ Տաջիկստանում:

ԱՄՆ նախագահ Օբաման Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակել այս տարվա ապրիլին: Երկու շաբաթ առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել էր այդ նշանակումը: Նոր դեսպանը իր պարտականությունների կատարմանը կանցնի մոտակա շաբաթներին: