Երեւան-Երասխավան ավտոճանապարհին, այսօր` հուլիսի 2-ի առավոտյան, 08.00-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ աշխատակից 26-ամյա լեյտենանտ Արտյոմ Մելքոնյանը, վարելով «ՎԱԶ 21010» մակնիշի մեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվել դաշտում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւոր 29-ամյա կապիտան Արսեն Մինասյանը տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Ուղեւորը լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել, իսկ վարորդը կոտրել է ուսը:
Նախնական տեղեկություններով, վթարի պատճառ է հանդիսացել այն, որ նրանք փորձել են շրջանցել մեքենայի առջեւով անցնող կովին:
Մերի Սարգսյանը փոխանցեց, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արարատի ՌՈ բաժնում:


























