Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին կայացած ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիներից հիվանդանոցում այլեւս մարդ չի մնացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից: Նրանց փոխանցմամբ` վերջին հիվանդը հուլիսի 2-ին, դուրս է գրվել հիվանդանոցից, բայց նա դեռ կշարունակի գտնվել բժիշկների հսկողության տակ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ: Դրանից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան հրավիրված Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերն վիրահատել էր փուչիկների պայթյունից տուժած 9 հիվանդի:
Նշենք, որ փուչիկների պայթունիվ փաստով հարուցված քրգործի շրջանակներում է նախաքննությունը շարունակվում է, հարցաքննվել է ավելի քանի 200 մարդ:


























