Google-ը թողարկելու է նոր Nexus 10 պլանշետ` 10-դյույմանոց դիսփլեյով: Այդ մասին գրում է DigiTimes-ը` վկայակոչելով առաքիչների մեջ ունեցած հավաստի աղբյուրները:

Եթե նրանց խոսքը հաստատվի, նշանակում է, որ Google-ը որոշել է ամբողջությամբ վերցնել Amazon-ի մարտավարությունը, որ 7-դյույմանոց Kindle Fire պլանշետ էր թողարկել նախորդ տարի: Այս տարվա սկզբից լուրեր են շրջանառվում, որ Fire-ի նոր դիսփլեյը կմեծանա մինչեւ 9-10 դյույմ:

Նշենք, որ DigiTimes-ի տեղեկությունները հաճախ են սխալ լինում, նրա աղբյուրները դեռ 2010-ից հայտնել են 7,85 դյույմ էկրանով մինի iPad-ի մասին, սակայն այդ սարքը դեռ չի հայտնվել:

Google-ի առաջին պլանշետը` Nexus 7-ը, հայտնվել էր հունիսին: