NEWS.am-ին նոր մանրամասներ է հայտնի դարձել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում այսօր` հուլիսի 3-ին, ամուսնու` կնոջը սպանելու դեպքի մասին: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 50-ամյա Յուրիկ Բաբայանը այսօր առավոտյան սպանել է կնոջը` 50-ամյա Անահիտ Բաբայանին: Ամուսինը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում փայտով բակում հարվածել է կնոջը` պատճառելով մահ: Յուրիկ Բաբայանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Ոստիկանության Վայոց ձորի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրսստվում:
NEWS.am-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` ամուսինը հարբեցող է, եւ այս առավոտ նա գնացել էր խաշ ուտելու, օգտագործել է ալկոհոլ եւ տուն գալով` դաժանաբեր ծեծել է կնոջը, ջարդել գլուխը:
Բաբայան ամուսինները երեք որդի ունեն, որոնցից մեկն, ասում են, մի քանի ամիս առաջ ինքնասպանություն է գործել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում այսօր` հուլիսի 3-ին, սպանություն է տեղի ունեցել: Այս մասին հայնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները: Նախնական տվյալներով` ամուսինն սպանել է կնոջը, ոստիկանները արդեն բերման են ենթարկել ամուսնուն:
Նշենք, որ սա վերջին շրջանում ամուսնու կողմից կնոջ սպանելու միակ դեպքը չէ:


























