«Արմավիան» չի վաճառվում: Այս մասին NEWS.am-ին ասաց «Արմավիայի» մամլո խոսնակ Նանա Ավետիսովան: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին , որ մոսկվաբնակ հայ գործարար Հարություն Փամբուկյանը 55 մլն դոլար է առաջարկել «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին:
Ըստ Ն. Ավետիսովայի` «Արմավիայի» վաճառքի մասին լուրերը անհեթեթություն են: Ընկերությունն ընդհակառակը` այս պահին փորձում է զարգացնել թռիչքների աշխարհագրական քաղաքականությունը:



























