Սահմանադրական դատարանը հուլիսի 3-ին քննության առնելով ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործը` որոշել է ուժի մեջ թողնել հիշյալ որոշումը: Ըստ այդմ, տվյալ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական Սամվել Ալեքսանյանը:
ՍԴ-ի որոշումը վերջնական եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հիշեցնենք, որ դիմումատուն վիճարկում էր ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրվելու մասին թիվ 7 ԸԸՀ-ի որոշումը, խնդրելով ՍԴ-ից անվավեր ճանաչել այն եւ իրեն ճանաչել տվյալ ընտրատարածքից ընտրված պատգամավոր:
Թիվ 7 ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել գործարար Սամվել Ալեքսանյանը` 19 հազար 808 քվեով, Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական տվյալներով, ստացել էր 9 հազար 437 ձայն:




























