Կոլումբիացի «մեռած»  թմրաբարոն, Երշիկ մականվամբ Կամիլո Տորեսին ձերբակալել են սեփական հարսանիքի օրը: 

Արարողությունը տեղի էր ունենում Լյա Մուկուրա կղզու հյուրանոցներից մեկում: Հրավիրված են եղել բազմաթիվ հայտնի երգիչներ, դերասաններ, մոդելներ` 150 մարդ: Կոլումբիական մոդելի հետ ամուսնությունը Կամիլոյի վրա նստել է 1,5 միլիոն դոլար, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»` հղում անելով տեղական լրատվամիջոցներին: 

Հարսն արցունքներով է ճանապարհել ձերբակալված փեսային: Հավանականություն կա նրան ԱՄՆ տեղափոխելու:

Տորեսը կասկածվում է Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներ եւ ԱՄՆ թմրանյութեր մատակարարելու մեջ: Նրա ձերբակալության մասին վճիռը կայացվել է ԱՄՆ-ում:

Ընդ որում, Երշիկն արդեն եկու տարի է, ինչ մահացայի նոտարական գրասենյակներից մեկում գրանցվել էր նրա մահվան պաշտոնական վկայականը: Այժմ մեղավորները պետք է պատասխան տան փասած է: 2010 թվականի վերջին Բոգոտտաթղթերի կեղծման համար: