Ամերիկյան ռազմական ուղղաթիռի օդաչուն հրթիռ է արձակել աֆղանցիների ուղղությամբ Վարդակ նահանգում` երգելով «Bye Bye Ms. American Pie» երգը: Այդ մասին վկայում է Liveleak.com կայքում զետեղված տեսագրությունը:

Ըստ ամենայնի, տեսագրությունն արվել է ուղղաթիռից: Գրառման մեջ նշվում է, որ 101-րդ օդադեսանտային դիվիզիայի AH-64 Apache ուղղաթիռից Hellfire հրթիռ է արձակվել կակաչ ցանող գյուղացիների վրա:

Երկու մարդ փորձում է փախչել, եւ օդաչուն կրակում է նրանց վրա, սակայն վրիպում է: «Ռոսբալտը» հայտնում է, որ տեսագրությունն արված է 2009թ. սեպտեմբերի 1-ին:

Օդաչուն երգում էր Դոն Մաքլինի «American Pie» (1971) երգը: Այդ տողը կարելի է թարգմանել. «Հաջողություն, միսս ամերիկուհի»: