Հայաստանը գլոբալ ինովացիոն վարկանիշում զբաղեցրել է 69-րդ տեղը, որն ամեն տարի կազմում է եվրոպական INSEAD բիզնես դպրոցը եւ մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը: Ընդհանուր առմամբ, վարմանիշում ներառված է 141 երկիր, հաղորդում է rating.rbc.ru-ն:

ԱՊՀ երկրներից ամենաբարձր վարկանիշն ունի Մոլդովան (50-րդ տեղ), որին հաջորդում է Ռուսաստանը: Ուկրաինան 63-րդ տեղում է, Բելառուսը` 78-րդ, Ղազախստանը` 83-րդ տեղում:

Իսկ ահա նախկին ԽՍՀՄ այն երկրների շարքում, որոնք ԱՊՀ կազմում չեն ընդգրկվել, ինովացիոն ոլորտում գործերն ավելի լավ են: Այսպես, Էստոնիան զբաղեցնում է 19-րդ տեղը, Լատվիան եւ Լիտվան` 30 եւ 38-րդ տեղերը համապատասխանաբար: Իսկ ահա Վրաստանը վարկանիշային ցուցակում 71-րդ տեղում է:

Հայաստանի մյուս հարեւան Ադրբեջանը կիսում է89-90-րդ հորիզոնականները, Թուրքիան 73-75 տեղերում է:

Շվեյցարիան, Շվեդիան եւ Սինգապուրը արդեն երկրորդ տարին անընդմեջ ինովացիոն վարկանիշում զբաղեցնում են բարձրագույն հորիզոնականները:

Ցուցակը եզրափակում են Եմենը, Նիգերը եւ Սուդանը: