Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը, որ երկրի ղեկավարը նոր օրինագիծ է պատրաստում, որը պատասխանատվություն է ենթադրում Հայոց ցեղասպանության ժխտելու համար, հաղորդում է AFP-ն:
Աղբյուրի համաձայն, այս մասին Օլանդը հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նիերկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ նման օրինագծի ներկայացումն Օլանդի նախընտրական խոստումներից էր, որը նա մտադիր է կատարել:
Նշենք, որ 2012 թվականի հունվարի վերջին Ֆրանսիայի խորհրդարանը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ էր ընդունել, սակայն հետագայում այն մերժել էր Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը: Օրինագիծը ենթադրում էր 45 հազար եվրո տուգանք Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
Այդուհանդերձ, այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին կառավարությանը հանձնարարել էր օրինագծի նոր տեքստ պատրաստել:




























