Պաշտոնական այցով, հուլիսի 11-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ԱԺ-ին մոտ կանգնած իր աղբյուրները:
Այցելության ընթացքում Մատվիենկոն կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ, մի շարք հանդիպումներ տեղի կունենան նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նշենք, որ վերջին անգամ հայ բարձրաստիճան պաշտոնյայի հետ Մատվիենկոն հանդիպել է 2011-ի հոկտեմբերի 25-ին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ կատարած պետական այցելության շրջանակներում:




























