Աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետ է դարձել Բաշաեր Օտմանը` Հորդանանի Արեւմտյան ափին: Նա զբաղեցնելու է Տուլկարմ քաղաքի Ալլար վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:

Դեռահասի նշանակումը հնարավոր է դարձել շնորհիվ տեղական իշխանությունների ծրագրի, որ միտված է երիտասարդությանը ներգրավել տարածաշրջանի քաղաքական կյանքին:

Օտմանին թույլ են տվել կառավարել քաղաքը երկու ամսվա ընթացքում: Նա պատասխանատու է լինելու բոլոր որոշւմների համար, կարող է պաշտոնական փաստաթղթեր ստորագրել` բացառությամբ ֆինանսական թղթերի: