ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի  հետազոտողներին հաջողվել է բացահայտել արեւային այրվածքի դեպքում բորբոքային ռեակցիայի առաջացման սկզբունքը.  այրվածքն առաջանում է  ուլտրամանուշակագույն B ճառագայթման չափաբաժնի գերազանցման պարագայում:

Այն անհրաժեշտ է օրգանիզմին, քանի որ առանց դրա վիտամին D չի առաջանում, սակայն նրա ավելցուկը վնասում է  ԴՆԹ-ն, ինչն էլ հանգեցնում է ժամանակից շուտ ծերացման կամ քաղցկեղի առաջացման: Արեւային այրվածքից առաջացող բորբոքումները հենց այն պաշտպանական մեխանիզմն են, որոնք ոչնչացնում են վտագավոր բջիջները:

Գիտափորձը ցույց է տվել, որ իմունիտետին սպառնացող վտանգի մասին առաջինն ազդանշան են տալիս միկրո ՌՆԹ-ները: