Ռուսաստանի Սվերդլովի մարզի Տուրինսկ քաղաքում սկանդալ է հասունանում իրավապահ մարմինների մասնակցությամբ:
Ոստիկանության Տուրինսկի բաժնի միանգամից մի քանի աշխատակիցներ կհեռացվեն աշխատանքից անբարոյական վարքի համար:
Ինչպես հաղորդում է «Նովի ռեգիոն»-ը, խոսքը ոստիկանների կողմից նկարահանած սկանդալային տեսանյութի մասին է:
Տեսանյութում բանտախցում երկու հարբած տղամարդիկ սեռական ակտի իմիտացիա են ցուցադրում: Այս տեսանյութը տարածվել է ոստիկանության աշխատակիցների բջջային հեռախոսերում, ինչի հետեւանքով դրա մասին հայտնի է դարձել ղեկավարությանը:
Փաստի առթիվ ծառայողական ստուգում է նշանակվել: Ոստիկանության մարզային վարչության պետ, գեներալ Միխայիլ Բորոդինը պահանջել է անհապաղ ոստիկանության համակարգից հեռացնել բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել տեսանյութի հետ:



























