Երեւանում, հուլիսի 10-ին, ժամը 22.45-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները թիվ 48 դպրոցի բակից, սպանության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 57-ամյա Լեւոն Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա դպրոցի հարակից տարածքում փորձել է խեղդելու միջոցով սպանել 53-ամյա Գյուլնարա Պ.-ին, որը կանխվել է ոստիկանների կողմից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: