«Հուշագրի ստորագրման պայմանավորվածությունների մեջ եղել է նաեւ այն, որ ստորագրող քաղաքական ուժերից որեւէ մեկը, եթե չցանկանա պաշտպանել այդ հուշագիրը, պետք է հայտարարությամբ հանդես գա: Առայժմ այդ երեք ուժերից ոչ մեկը նման հայտարարությամբ հանդես չի եկել»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով 2011թ. փետրվարի 17-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից ստորագրված կոալիցիոն հուշագրին:

«Հիշեցնենք, որ հուշագրի պայմաններից էր 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյան թեկնածությունը պաշտպանելը: Սակայն դրանից հետո ԲՀԿ-ն չի հստակեցնում, թե իր այդ խստումն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ: «Իհարկե, եթե հակառակ հայտարարություն չի եղել, բնականաբար, ուժի մեջ է»,- ասել է Գ. Սահակյանը: Եվ քանի որ ԲՀԿ-ն 2011թ. կոալիցիոն հայտարարությամբ խոստացել է պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը եւ մինչ այժմ հակառակ  հայտարարություն չի արել, դա նշանակում է, որ 2013-ին այդ թեկնածուն Ս. Սարգսյա՞նն է»,- գրում է «168 ժամը»: