ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով նոր բանաձեւի նախագահիծը Սիրիայի իշխանություններին 10 օր ժամանակ է տալիս ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Հակառակ դեպքում, փաստաթղթրի նախագծում նշվում է, որ Սիրիայի կառավարության նկատմամբ կկիրառվեն տնտեսական եւ դիվանագիտական պատժամիջոցներ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս բանաձեւի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել մինչեւ հուլիսի 20-ը: Այս փաստաթղթի, ինչպես նաեւ Ռուսաստանի առաջարկած բանաձեւ քննարկումը կսկսվի այսօր` հուլիսի 12-ին:

Արեւմտյան բանաձեւի հեղինակներն են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան:

ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը կոչ է արել ընդունել այդ բանաձեւը:

Բանաձեւի նախագծում նշվում է, որ բանաձեւի ընդունումից հետո Սիրիայի իշխանությունները 10 օրվա ընթացքում պետք է Անանի պլանի համաձայն հեռացնեն զրահատեխնիկան եւ զորքերը երկրի քաղաքներից: Եթե այդ պայմանը չկատարվի, ապա Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն: