ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը  Հայաստանում ընտրական գործընթացների կատարելագործում է ակնկալում: Այդ մասին նա նշել է հուլիսի 12-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում:

Զանիերը հիշեցրել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները  Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկում են իրականացրել եւ ընդհանուր գնահատականը դրական է եղել:

«Սակայն սպասվող նախագահական ընտրություններին մենք ընտրական գործընթացների կատարելագործում ենք ակնկալում», - ասել է նա:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում խորհրդարան մտան քաղաքական հինգ ուժեր` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», «Օրինաց երկիրը», ինչպես նաեւ կուսակցությունների մեկ դաշինք` ՀԱԿ-ը:

Հունիսի վերջին հրապարակվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  զեկույցը, որում ընտրություններին դրական գնահատական էր տրված: Ի դեպ, փաստաթղթում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արձանագրած մի շարք խախտումներ էին նշված: