«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 12-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411.6 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.42 %-ով կամ 1.75 կետով: Վերջին մեկ շաբաթում դոլարն էժանացել է գրեթե 7.5 դրամով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 5.4 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարն արագորեն էժանանում է: Փոխանակման կետերն այսօր դոլարի առքի փոխարժեքն իջեցրել են 409-410 դրամ (երեկվա 412-ի համեմատ), վաճառքն իրականացնում են 413 դրամով (երեկվա 414-ի համեմատ):
Forex միջազգային շուկայում դոլարը շարունակում է «ճնշել» եվրոյին: Ժամը 16:30-ին եվրոյի փոխարժեքը նույնիսկ ցածր էր 1.22 դոլարից, ինչը վերջին 2 տարում եվրոյի նվազագույն մակարդակն է:
Ռուսաստանի միջբանկային շուկայում ռուբլին, ինչպես եւ դրամը, շարունակում է ամրապնդվել, սակայն ավելի չափավոր տեմպերով: Մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 32.7177 ռուբլի:



























