Ծխելը թողած մարդիկ տարեկան գիրանում են միջինը 4-5 կգ: Նման եզրակացության են հանգել Բարսելոնի համալսարանի դասախոս Էստիվ Ֆերնանդեսն ու Սիդնեյի համալսարանի հանրային առողջության պրոֆեսոր Սայմոն Չեփմենը` 62 անձանց հետազոտության արդյունքում:
Ինչպես գրում է MEDdaily.ru-ն, վկայակոչելով The Daily Mail-ը, քաշի մեծ մասը կուտակվում է առաջին 3 ամիսներին, դա գրեթե երկու անգամ ավելին է, քան նշվում է պաշտոնական տեղեկագրերում:
Պարզվել է, որ առաջին երեք ամիսներին բոլոր նախկին ծխողների քաշը ավելանում է միջինը 3 կգ: Սակայն եղել են տատանումներ` 13 տոկոսը ավելի քան 10 կգ գիրացել է, իսկ 16 տոկոսը` նիհարել: Նախկին ծխողները գիրանում են, քանի որ նիկոտինը ճնշում է ախորժակը եւ փոքր-ինչ արագացնում նյութափոխանակությունը: Նաեւ հրաժարվելով ծխախոտից` մարդիկ սկսում են ավելի լավ տարբերել համերն ու հոտերը, ինչը ստիպում է ավելի հաճախ ուտել:




























